Իբրահիմովիչը ընտրություն է կատարել Մեսսիի և Ռոնալդուի միջև
Մեկ շաբաթ առաջ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին նվաճեց իր յոթերորդ «Ոսկե գնդակը»: «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ արգենտինացին ավելի լավն է, քան իր հավերժական մրցակից Կրիշտիանու Ռոնալդուն։ «Նրանք շատ ուժեղ են, սա դժվար ընտրություն է։
Եթե ինչ-որ մեկին ընտրեի, կընտրեի Մեսսիին, քանի որ նրա հետ եմ խաղացել։ Նա ամեն ինչ բնական է անում։ Լավագույն խաղացողը, որին ես տեսել եմ, բրազիլացի Ռոնալդոն է։ Դիեգո Մարադոնայի խաղը ես չեմ տեսել, միայն հեռուստացույցով: Բայց ես ուղիղ եթերում դիտեցի Ռոնալդոին ու փորձեցի ընդօրինակել նրան,- ասել է ֆուտբոլիստը շվեդական Corriere TV-ն։
Հիշեցնենք, որ Զլատանը Մեսսիի հետ միասին խաղացել է է «Բարսելոնայում», որտեղ նա անցկացրել է մեկ մրցաշրջան։