«Միլանը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Ռադե Կրունիչի հետ
«Միլանը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Ռադե Կրունիչի հետ։ Միլանյան թիմի ղեկավարությունը մտադիր է մոտ ժամանակներս հանդիպում անցկացնել բոսնիացի ֆուտբոլիստի գործակալների հետ։
Կրունիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: «Միլանը» ակնկալում է, որ ֆուտբոլիստին բարելավված պայմանագիր կառաջարկի մինչև 2025 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում Կրունիչը «Միլանի» կազմում անցկացրել է 13 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։