Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել էԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամԵրևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվորԱրցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է գերզանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Հակոբ ԲադալյանԱՄՆ-ն Իրանին հարվածներ է հասցնում. Դոնալդ ԹրամփԱրթուր Դանիելյանի գործը մակագրվել է դատավոր Արշակ Մաթևոսյանին
Քաղաքականություն

Բա խի՞ Սերժի վախտ Վիվառոյի տերն պատգամավորներին չէր տանում Միկոնոս, որովհետև քյար չկար. Արեգնազ Մանուկյան

Պադավատապետության դեմ պայքարողները երկիրը վերածել են պադավատապետության․ ցը՛մփ։ Մեզ ներկայացված 2022 թվականի պետական բյուջեն այն մասին է, թե ինչպես են գործող իշխանությունները փող աշխատելու, ինչպես են մսխելու պետական գումարները, ինչպես են ապահովելու իրենց անվերջ գործուղումները, ինչպես են սերտաճեցնելու իշխանությունն ու բիզնեսը, ինչպես են կառուցելու պադավատապետություն, ինչպես չեն ապահովելու իրենց հեղափոխական խոստումներն ու ինչպես են հարցականի տակ դնելու մեր երկրի անվտանգությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ 

«Ասածիս համար հիմք են ծառայում 2021 թվականի ընթացքում արձանագրված մի քանի երևույթ։ Այսպես, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանի պատգամավոր աներորդի Հրաչյա Հակոբյանը, ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը մեկնել էին հունական ամենաթանկարժեք համարվող կղզիներից մեկում՝ Միկոնոսում, զվարճանալու։ Եվ դա այն դեպքում, երբ մեկնումից մեկ օր առաջ Ալեն Սիմոնյանը գերիների ու անհետ կորածների հարազատների հետ հանդիպմանը հավաստիացնում էր, թե իբր իրենք գիշերները չեն կարողանում քնել, տանջվում են և իրենց տեղը չեն գտնում․ մտածում են միայն գերիների մասին։ Իսկ կուլիսներում ասում է, որ գերիներն իր համար այլևս չկան և նրանք դասալիքներ են։ Փաստորեն, նրա նախկին ասածները ձև էին։ Կեղծավորություն։ Բայց դե հերոս Աբաջյանի կեղծ պապիկի օգնությամբ մարդկանցից էմոցիա խլողներից այլ բան չէր էլ սպասվում։

Սա հարցի բարոյական կողմն է ու թվում է, թե կապ չունի պետբյուջեի հետ, սակայն դա միայն առաջին հայացքից է թվում։

Բանն այն է, որ սույն պատգամավորները հունական կղզի էին մեկնել հայաստանյան խոշոր գործարար և, ըստ տարածվող տեղեկությունների, իշխանական ֆեյքերի ֆաբրիկան աշխատացնող օղակներից մեկի՝ Վիվառոյի տիրոջ հետ։ Իսկ սա կասկածի տեղիք է տալիս, թե ինչո՞ւ է գործարարը իշխանական պաշտոնյաներին տանում հունական կղզիներում տժժալու։

Իշխանական քարոզիչների սիրած հարցադրման ձևն օգտագործեմ՝ բա խի՞ Սերժի վախտ Վիվառոյի տերն այդ նույն մարդկանց չէր տանում Միկոնոս՝ դիսկոտեկային զվարճություններ անելու համար։ Պատասխանը կարծում եմ ակնհայտ է՝ «Սերժի վախտ» Ալեն Սիմանյանին, Նիկոլ Փաշինյանի աներորդուն ու նրանց կցված մյուս պատգամավորին Միկոնոս տանելու իմաստ ու ժողովրդական լեզվով ասած՝ քյար չկար։ Իսկ հիմա կա՛։ Այդ «քյարն», օրինակ, իշխանական բարեհաճությունը վայելելն է, սեփական բիզնեսի ծաղկմանը նպաստող օրինագիծն, ըստ որոշ փաստերի, Ալեն Սիմոնյանի ու մյուսների միջոցով անցկացնելն է։ Ահա՛ ձեզ իշխանության ու բիզնեսի սերտաճման կոնկրետ օրինակ։

Մի խոսքով՝ Միկոնոսում արձանագրվել է առերևույթ կոռուպցիայի դեպք։ Իսկ դա ուղղակիորեն հարվածում է բյուջեին, բյուջեի միջոցով էլ՝ ՀՀ քաղաքացիներին։
Ինչպե՞ս այդ դեպքում կողմ լինել մի բյուջեի նախագածի, որը ներկայացրել է մի կառավարություն, որը անում է այն, ինչը նախկինում քննադատում էր կամ չի անում այն, ինչ նախկինում խոստանում էր անել։

Գամ մյուս օրինակին, որը թվում է, թե մեծ խնդիր չէ, սակայն կրկին դա թվում է ընդամենն առաջին հայացքից։ Խոսքը Ալեն Սիմոնյանին բաժին հասած տխրահռչակ BMW-ի մասին է։ Պետբյուջեի՛ հաշվին։ Ի դեպ, չմոռանամ ասել, որ նոփ-նոր ու շատ թանկարժեք «պադավատ» ձեռք բերեց նաև Նիկոլ Փաշինյանը, ով առերևույթ քարոզում էր հեծանիվապետություն։

Եվ այսպես, Ալեն Սիմոնյանի նոր «պադավատը» գնվել է բյուջեի հաշվին, այսինքն՝ հարկատուների հաշվին։ Այն հարկատուների, որոնց մի մասի ծնողներին, եղբայրներին կամ որդիներին այս իշխանություններն ուղարկեցին կրակի բերան՝ չփակելով օդը, դավաճան չընկալվելու համար չկանգնեցնելով մահաբեր մեքենան։ Այն հարկատուների հաշվին, որոնց ծնողների կամ տատիկ-պապիկների թոշակները չեն բարձրացնում՝ մերժելով ընդդիմության առաջարկը։ Այն հարկատուների, որոնց իբր սիրում են, որոնցով իբր հպարտանում են և որոնց առաջ իբր խոնարհվում են։

Պադավատապետության դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը պադավատապատել է իրեն ու իր շրջապատին։ Այդքան մեծ շարասյուններով Հայաստանում ու Երևանում չի շրջել ոչ մի ղեկավար։

Սաշիկի մասին բազմաթիվ պատումներով սրտից թույլ լսարանի մոտ միավորներ վաստակող Նիկոլ Փաշինյանը մի ժամանակ խոսում էր պետական ձևական տենդերներից։ Հիմա չի խոսում։ Չի խոսում, քանզի այդ տենդերներն, ըստ օդում կախված լուրերի, արդեն շահում են ի՛ր մերձավորները։

Օդում կախված արդեն բազում լուրեր կան նաև այն մասին, որ ասֆալտի գործի վրա դոլարային միլիոնատերեր են դարձել նախարարից փոխվարչապետ, փոխվարչապետից պաշտպանության նախարար դարձած Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանը։ Ում անունը մոռացա նշել, թող ինձ ներեն։

Փայ մտնելու պատմություններով հայտնի և հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի թեմայով բազմաթիվ բամբասանքներ տարածած քաղաքական թիմը, ճակատագրի հեգնանքով, փայ մտավ պղնձամոլիբդենայինում, ու դա ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենաստվերային, ամենառեյդերական ու ամենացինիկ փայմտնոցին էր։ Դա արվեց ժողովրդի անունից, բայց իրականում ծառայելու է մի փոքրիկ խումբ մարդկանց անձնական շահերին, ավելի կոնկրետ՝ նրանց հարստացմանը։ Դե իսկ ժողովրդին բաժին կհասնեն միայն թանկացումները, մահերն ու զրկանքները։
Ամփոփեմ ելույթս դասականի ոճով։

Տիկնայք և պարոնա՛յք, 2021-ի բյուջեի կապակցությամբ երկու լուր ունեմ՝ մեկը լավ, մյուսը՝ վատ։ Լավ լուրն այն է, որ հաջորդ տարի ավելանալու են պաշտոնյաների գործուղումների և ներկայացուցչական ծախսերի համար տրվելիք միջոցները։ Բայց դա լավ լուր է այդ պաշտոնյաների՛, այլ ոչ թե հպարտ որակումը ստացած քաղաքացիների համար։ Վերջիններիս միայն վատ լուր ունեմ հայտնելու։

Նրանց համար թանկարժեք մեքենաներ պետբյուջեի հաշվին չեն գնվի։ Հպարտ քաղաքացիները չեն շահի նաև ասֆալտի տենդերները, նրանց պարգևավճարներ չեն հասնի։ Հպարտ քաղաքացիները ներկայացուցչական ծախսեր եթե անեն էլ, ապա միայն սեփական գպրանից, քանզի հպարտ քաղաքացին, դատելով ամենից, այս իշխանությունների համար միայն ու բացառապես տուգանքի մատերիալ է։

Հպարտ քաղաքացու համար մեկ այլ վատ լուր էլ ունեմ։ Թանկանալու է ջուրը։ Թանկացման հեռանկարի առաջ է հայտնվել էլեկտրաէներգիայի սակագինը։
Բայց այդ թանկացումների դեմ իբր կռիվ տվող ու հանուն 100-դրամանոց երթուղայինը 150 դրամ չդառնալու համար պայքարիստ աշխատող տղաներից այս մեկն, օրինակ, այլևս դրա դեմ չի ընդվզի։ Քանզի բախտի բերմամբ, թե պատահմամբ նա ու նրա ընկերները դարձել են պաշտոնյաներ։

Էլեկտրիկ Երևանի պայքարիստներն այլևս թանկացումների դեմ դուրս չեն գա, քանզի իրենք կամ իրենց ընկերներն են հիմա թանկացնողների դերում։ Իրենք հիմա պետական այրեր են դարձել, փոխել են հագուկապերը, թանկարժեք կոստյումների ու շորերի տեր են դարձել, թանկարժեք լողափերում են արևին տալիս իրենց հոգնատանջ մարմինները։

Ինչպես հասկանում եք, պադավատապետության դեմ պայքարողները դարձան պադավատապետության ջատագովներ։ Ինչպես որ Ջորջ Օրուելի հայտնի ստեղծագործության՝ Անասնաֆերմայի մեջ եղավ։շ

Ի դեպ, այս մարդկանց տեսակին ու գործելաոճին գնահատական է տվել մի նախկին հեղափոխական, որի ասածներին ավելացնելու բան չունեմ։