Գերմանիան նոր կանցլեր ունի
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Օլաֆ Շոլցը պաշտոնապես ընտրվել է ԳԴՀ նոր կանցլեր։
Շոլցը ստացել է ձայների մեծամասնությունը՝ 395, խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներից։
Այսպիսով, օրենսդիրներն ավարտեցին նախկին կանցլեր Անգելա Մերկելի կառավարման 16-ամյա շրջանը։
Գերմանիայի կառավարության գործող ղեկավարն այսօր Շոլցի ընտրությունից անմիջապես հետո կհեռանա պաշտոնից։