«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներին
Մամուլ

Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել համաժողովին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․

«Դեկտեմբերի 9-ին եւ 10-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռավար կարգով կազմակերպում է «Հանուն ժողովրդավարության» համաժողով (The Summit for Democracy), որին մասնակցելու հրավեր է ուղարկած 111 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետին: Ի՞նչ սկզբունքով են ընտրվել այդ երկրները: Որպես հիմք ընդունվել է ամերիկյան «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության դասակարգումը. հիշեցնեմ, որ այդ կառույցի բյուջեի գերակշիռ մասը կազմվում է հենց ամերիկյան կառավարության դրամաշնորհների միջոցով:

Ըստ այդ չափանիշների՝ հրավիրված երկրներից 77-ը ազատ են, 31-ը, այդ թվում Հայաստանը՝ մասամբ ազատ, եւ երեքը՝ անազատ, բայց, ամերիկյան կառավարության կարծիքով, դրական տրանսֆորմացիայի հնարավորություն ունեն: Ընդ որում, տարբերակման ներսում կա եւս մի դասակարգում՝ ազատական եւ «էլեկտորալ» ժողովրդավարություն. ըստ այդմ, մենք պատկանում ենք երկրորդ խմբին, ինչը, հավանաբար, նշանակում է, որ մեր իշխանությունները, թեեւ ընտրված են արդար ճանապարհով, բայց իրենց իդեալական չեն դրսեւորում:

Համաժողովին չեն հրավիրվել Ռուսաստանն ու Չինաստանը, որոնց «Ֆրիդոմ Հաուսը» ազատ չի համարում: Այդ երկու երկրների ԱՄՆ-ում դեսպանները հանդես են եկել հայտարարությամբ, որի երկու հիմնական թեզերն են. 1/ ժողովրդավարությունը տարբեր տեսակի է լինում, 2/ պետք չէ այս հարցում աշխարհում ստանձնել դատավորի դերը: Առաջին թեզի վերաբերյալ վեճը ակադեմիական ասպարեզից արդեն վաղուց տեղափոխվել է քաղաքական-քարոզչական ոլորտ, եւ նման դեպքերում ճշմարտությունը պարզելը շատ դժվար է: Երկրորդ հարցում դեսպանները, կարծում եմ, ճիշտ են. բոլոր գերտերություններն ունեն իրենց «աչքի գերանը», բայց գերադասում են խոսել ուրիշի «աչքի փշի» մասին:

Բայց համաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը, կարծում եմ, պետք է պայմանավորված լինի ոչ թե կողմերի փաստարկների հզորությամբ, այլ զուտ պրագմատիկ հաշվարկներով. դրանք պետք է ներառեն նաեւ այն փաստը, որ Ռուսաստանը եւ Չինաստանը դա այնքան կարեւոր խնդիր են համարում, որ որոշել են համաժողովին անդրադառնալ դեսպանների մակարդակով:

Հայաստանի ներկայիս իշխանությունների, այսպես ասենք, մտահորիզոնը թույլ չի տալիս հասկանալու, թե ո՛ր խնդիրներն են Ռուսաստանի (կամ որեւէ այլ երկրի համար) զգայուն, եւ կարող են անհաշվենկատ հայտարարություններ անել, օրինակ, ղարաբաղյան կարգավորման մասին ռուսաստանյան առաջարկների վերաբերյալ: Համաժողովի պարագայում նույնպես մեր բարեկամ երկրների դիրքորոշումը պետք է, համենայնդեպս, հաշվի առնել: Բայց, մյուս կողմից, եթե համաժողովին մասնակցելը կբերի ինչ-որ շոշափելի արդյունքներ (բացի 111 «գերազանցիկ» երկրների շարքում հայտնվելուց), ապա միանշանակ է, որ որոշումը պետք է դրական լինի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։