ԱՄՆ-ն և Ղազախստանը քննարկել են ռազմական համագործակցության երկկողմ ծրագիր
Նուր-Սուլթան քաղաքում կայացել է Ղազախստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունների համակարգող սպաների աշխատանքային խմբի նիստը։
Պաշտպանության պաշտոնյաները քննարկել են 2022 թվականի համար երկկողմ ռազմական համագործակցության պլանի նախագիծը, հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Երկու երկրների փոխգործակցության հարցերում հիմնական ջանքերն ուղղված են ռազմական կրթության, խաղաղապահության, նյութատեխնիկական աջակցության, պրոֆեսիոնալ ռազմաբժշկական և ինժեներական անձնակազմի պատրաստման խնդիրների լուծմանը։ Պաշտպանական համագործակցության այս և այլ ասպեկտներն արտացոլված են 2023-2027 թվականների համագործակցության հաջորդ հնգամյա ծրագրում, որը պատրաստվում է ստորագրման»,- ասվում է հաղորդագրության մեջ։