Սաակաշվիլին որոշել է դադարեցնել իր բուժումը
«Ես կդադարեցնեմ բուժումը, քանի դեռ չեմ վերականգնել իմ իրավունքները»,- ասված է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի նամակում, որը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցում։
«Այսօր առավոտյան հրապարակվել է պետական տեսուչի հաշվետվությունը, որը տուգանել է Վրաստանի արդարադատության նախարարությանը՝ մարդու իրավունքների կոպիտ խախտման համար։ Դրանից մոտ 6 ժամ անց 18-րդ հիմնարկի երկու աշխատակից մտան իմ բաժանմունք, որտեղ ես բացահայտեցի իմ խոշտանգումների մասնակիցներին։ Ինձ տեղեկացրեցին, քանի որ ես օգտագործել եմ ճնշման ապարատը ինքնապաշտպանության համար, իմ կամքից անկախ բժշկական միջամտություններ են կատարվելու։ Որոշվել է իմ նկատմամբ կիրառել կարգապահական միջոցներ, այդ թվում՝ սահմանափակել հանդիպումները և զրկել ինձ հեռուստատեսությունից»,- ասվում է նամակում։
Սաակաշվիլին ասել է նաեւ, որ այսօր չի կարողացել հանդիպել մոր հետ, ով մոտ 4 ժամ սպասել է բուժհաստատության դիմաց։