Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարԽերսոնում ռուսական ավիահարվածների հետևանքով զոհվել է վեց մարդ, մոտ 30-ը՝ վիրավորվելՈւկրաինան անօդաչուներով լայնածավալ հարձակում է սկսել Ռուսաստանի ուղղությամբ
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում
Ուժգին պայթյուն է որոտացել Իրաքում գտնվող Իրանի հյուպատոսության մոտԾաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկելՇատ վտանգավոր վիճակ է. Ադրբեջանը սկսել է մերձենալ Ռուսաստանի հետ, արդեն անգամ քննարկվում է Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու հնարավորությունը. քաղաքագետՄասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկանԿեսօրից հետո, առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրևԻնչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
Ինչո՞ւ պետք է Զելենսկին ՀՀ չգար. Փաշինյանը հակադարձում է Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են «ՀՀ գյուղմթերքը կարտահանվի ԵՄ առանց մաքսատուրքերի». Փաշինյան Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում․ հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՄՆ–ն հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների գործերովՀակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ ՊուտինԻնչպիսին կլինեն ՀՀ–ՌԴ հարաբերությունները, եթե վերընտրվի ՓաշինյանըՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է «Armat-Media»-ի գործունեության դադարեցումըԳագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեցՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվիԱՄՆ նոր պատժամիջոցները. հարվածի տակ են հայտնվել Իրանի միջնորդները Թուրքիայում, ԱՄԷ-ում և ՉինաստանումՊուտինն արտահայտվել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասինԹույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից«Հատիսի բարձունքում խորհրդանշական 50․000-րդ կամավորի հավաստագիրը հանձնվեց ԱրամոյինԻրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել«Եթե դու չես գնում ընտրության, քո փոխարեն որոշում են ուրիշները». Ասպրամ ԿրպեյանԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել էՎեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետոՎթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկելԻրանի շուրջ պատերազմի հետևանքները կարող են հանգեցնել սննդի սուր պակասի 45 միլիոն մարդու համար. ՄԱԿՋավախքում ամոթ ենք զգում Փաշինյանին տեսնելով, պետք է մերժե՛լ թուրքական ստրկության ուղին. ՌստակյանԻրանը ցանկանում է Օմանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցըԱՊՀ երկրները մտադիր են միասնական մեխանիզմ մշակել տարածաշրջանում կապի ցանցերում խարդախությանը հակազդելու համարԱրցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերիՀայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի մասինԿԸՀ-ն ընդունել է Արամ Սարգսյանի դիմումը՝ ընդդեմ «Ուժեղ Հայաստանի»Կոլումբիայում նավի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել. կան մեծ թվով վիրավորներԸնտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն․ քաղաքագետԱրևմտյան դերակատարները, բնականաբար, չեն նկատի իրենց փայփայած ռեժիմի բռնությունները․ ԱբրահամյանՉափազանց հանգիստ եմ այս նոր մտացածին մեղադրանքների մասով․ Վիգեն ՍարգսյանՆրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասինՄերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել հայրենիք ունենալու իրավունքը. Մետաքսե ՀակոբյանՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն»Արտակարգ դեպք է տեղի ունեցել Անկարայի օդանավակայանումՀունիսի 7-ը Հայաստանում քաղաքակիրթ եղանակով իշխանափոխության վերջին հնարավորությունն է. Խաչիկ Գալստյան
Հասարակություն

Բա ԼՀԿ-ն ի՞նչ է արել, բացի կապիտուլյանտի վերարտադրմանը նպաստելուց. ով խոսի֊չխոսի, դուք գոնե լռե՞ք՝ ամոթ է...

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախորդ նստաշրջանում ընդդիմության շղարշի ներքո խորհրդարան մտած ու իրենց թունդ ընդդիմադիր համարող (ի դեպ, միայն իրենք են իրենց ընդդիմություն համարել) խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ոգեշունչ տեքստով ամոթանք է տվել ներկայիս ընդդիմությանը` միջազգային կազմակերպություններում բոյկոտի համար։


Իրականում, ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը տարօրինակ անգործության է մատնված, կամ, ինչպես ասում են, մատը մատին չի տալիս երկրի անվտանգությունը վերականգնելու, այս ու այն թղթի ու թուրքի հետ պայմանագրեր ստորագրող իշխանության ձեռքը բռնելու և ավելի ռեալ քայլերով, ի շահ երկրի, որևէ դրական արդյունքի հասնելու համար։

Խորհրդարանականների գործնական քայլերը ներքին գզվռտոցից, ծեծկռտուքից, փոխադարձ վիրավորանքներից ու մեղադրանքներից այն կողմ չի անցնում...

Այնպես որ, ինչ-որ տեղ կարելի է հասկանալ Անի Սամսոնյանի «վրդովմունքը»...

Բայց մի հարց` իր խմբակցությանը 2.5 տարի խորհրդարանական ընդդիմություն համարող Անի Սամսոնյանին. իսկ ի՞նչ եք արել դուք` ձեր կլասիկ առաջնորդի հետ միասին...

Իհարկե, միջազգային հանրությունում Հայաստանի խնդիրները բարձրացնելը և դիվիդենտներ շահելը կարևոր է և պարտադիր, բայց մինչև հիմա եթե ինչ-որ մեկը միջազգային հանրության առաջ հարցեր է բարձրացրել և արդյունքի հասել` դուք չեք, ու ոչ էլ նույնիսկ ձեր լեզվից ճարտար առաջնորդ Էդմոն Մարուքյանը....

Չբոյկոտելով ոչ մի աշխատանք արտաքին հարթակում, ավելին, փայլուն ելույթներ ունենալով դրսում` ԼՀԿ-ն ու մասնավորապես Մարուքյան Էդմոնը ոչ մի իրական արդյունք չգրանցեց երկրի անվտանգության հարցում...

Նա ոչ միայն ներեց իր սեփական երկրի իշխանության դավաճանությունը, այլև սեղմեց թիվ մեկ պատասխանատու֊մեղավորի ձեռքն ու օգնեց նրան վերարտադրվել` արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեսքով։

Ու ոչ մի հարցադրում, թե էս ի՞նչ արիր, ա'յ Նիկոլ ջան, այ երբեմնի «ընդդիմադիր ընկեր» ջան...

Ու ոչ մի հարցադրումը, թե այդ որ այդքան ասում եք` նախկինների վարած քաղաքականությունը բերեց հողերի հանձնմանը, բա, Նիկոլ ջան, դո՞ւ չէիր, որ ասացիր` ի՞նչ նախկին, ի՞նչ բանակցություն, ի՞նչ բան, ես իմ զրոյական կետից եմ սկսել...

Բա, չմտածեցի՞ք ասել` սա՞ էր քո զրոյականը, թե՞ հույս ունեիք, որ գլխավոր գերագույնին պատին դեմ չտալու և գահընկեց չանելու դիմաց ձեր պատվավոր տեղն եք զբաղեցնելու խորհրդարանում ու մարսելու եք ձեր ՉԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ..

Ախ, ախ, ախ.... ինչ վատ բան ստացվեց...

Նիկոլը չգնահատեց ձեր, կամ գոնե ձեր կլասիկ առաջնորդի հավատարմությունը։

Ու ստացվեց այնպես, որ խորհրդարանական գրպանային ընդդիմությունը դարձավ արտախորհրդարանական անպետքություն, որի անդամների «աշխատանքը» այժմ արդեն սահմանափակվում է Ֆեյսբուքում ստատուսներ գրելով` թե մենք ավելի լավ էինք, քան սրանք, կամ մենք ինչո՞վ էինք պակաս այս ընդդիմությունից, եթե մենք էլ էինք նստած նայում, թե ոնց են հողեր հանձնում, զոհեր տալիս, իսկ գերիների վրա` խաչ քաշում...

Ու այս ամենի մեջ ամենավատն այն է նաև, որ այդպես էլ չհասկացաք կամ չուզեցիք հասկանալ, որ մենք ենք մեր գլխի տերը, մենք պետք է կարողանանք մեր հարցերը լուծել, մենք պետք է մեր ոտքը գետնին խփենք, այլ ոչ թե մուրանք միջազգային հանրության ողորմությունը...

Մյուս կողմից էլ, երևի ուրիշներին քարկոծելն ավելի հեշտ ու հարմար է, քան տեղից վեր կենալ ու ինչ-որ կտրուկ գործողությունների դիմելը` երկրի գոնե այս պատառիկը պահելու և անվտանգությունը վերականգնելու համար...

Թե՞ ձեր հույսը այնուամենայնիվ միջազգային հարթակն է, որ ձեր կլասիկը ներքին հարթակում մատը մատին չի տալիս, թե` 

«Ի՞նչ անեմ, ինքնասպանությա՞ն դիմեմ դրա համար, ի՞նչ անեմ, զինված խումբ ձևավորեմ մարդկա՞նց սպանեմ, շենքեր գրավեմ-վառե՞մ, պատանդներ վերցնեմ, պահանջեմ վարչապետի հրաժարակա՞նը: Ուզում եմ ասել՝ կան Սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմներ: Դուք ի՞նչ եք առաջարկում, շահիդի գոտի կապեն, գնան տրաքե՞ն ընդդիմադիրները: Վարչապետի հրաժարականը մեկ օրվա գործընթաց չէ...»

  

... ասաց ու տարավ այդ վարչապետի վերարտադրմանը` նպաստելով նոր տարածքների հանձնմանը, նոր զոհեր տալուն ու գերիների թիվն ավելացնելուն...

Չգիտեի՞ք՝ ինչ պետք է անել, որ կանխեք այդ ամենը, իհարկե՛, գիտեիք, բայց չարեցիք` չուզեցիք...

Այնպես որ, Անի Սամսոնյան, ով խոսի֊չխոսի, դուք գոնե լռե՞ք` ամոթ է...

Հ.Գ. Կամ եթե խոսում եք միջազգային հարթակներում բոյկոտի մասին, հիշեք, թե կլասիկն ինչպես էր որբևայրու խեղճությամբ պաստառներ բռնում դրսերում՝ գերիների մասին։ Ու ի հեճուկս Անիի, նրա գրառումն անելու հենց նույն առավոտյան, նույն գերիների մասին Ալեն Սիմոնյանի բարբաջանքն էր հայտնվել համացանցում։ Բա մի ԱՄՈԹ ՁԵԶ էլ Ալենին ու իր քաղաքական թիմին չէ՞ր հասնում։ Կամ, մի ամոթանք էլ ՔՊ-ականներին չէ՞ր հասնում ԱԺ-ն իսկական խուժանանոցի վերածելու և ծեծկռտուք սարքելու համար։

Թե՞ ավելի լավ է հարաբերություններ պահել այս իշխանության հետ։ Մարդ ես` պետք կգա։

Երեսպաշտությունն ու երկակի ստանդարտները չափ ու սահման պիտի ունենան, այլապես խելացի դեմքով պատգամավոր աշխատողից մի օր վերածվում ես շարքային ստատուս գրողի՝ անդեմ ու եսը կորցրած։ 

NEWSPRESS.am