Այսօր Մարտունի քաղաքի հարակից տարածքում մասնակցել եմ մեր հերոս հրետանավորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացման արարողությանը. Հարությունյան (տեսանյութ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր Մարտունի քաղաքի հարակից տարածքում մասնակցել եմ մեր հերոս հրետանավորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացման արարողությանը:
Նրանց սխրանքն ու նվիրումն անգնահատելի են, իսկ տղաների` ապրողներիս թողած պատգամը մեզ վերագտնելն ու քաջերի պաշտպանած Հայրենիքում հարատևելն է։
Խոնարհումս...»: