Ֆիզիկական պատրաստության ստուգարքներ՝ զորամասերում
Անձնակազմի մարտունակության բարձրացման և դիմացկունության ամրապնդման նպատակով N զորամիավորման զորամասերի զինծառայողների հետ մշտապես անցկացվում են ֆիզիկական պատրաստության պարապմունքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:
Դեկտեմբերի 6-ից 7-ը զինծառայողները հանձնել են տարբեր վարժաձևերի ստուգարքներ։ Անձնակազմը ցուցաբերել է ֆիզիկական բարձր պատրաստվածություն և հաջողությամբ կատարել ստուգարքային առաջադրանքները։