Իսրայելի օրինակը բերելիս` ճիշտ բերեք էդ օրինակը... Լևոն Սարդարյան
Հաղորդավար, լրագրող Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը` գերիների մասին։ Նա մասնավորապես գրել է.
«Իսրայելն իր զինվորներին, գերի ընկնելու դեպքում, իրավունք ա տալիս անել ամեն ինչ՝ ողջ մնալու համար։ Ընդհուպ՝ ռազմական գաղտնիքներ հայտնելը։ Բայց Իսրայելն ամեն ինչ անում ա, որ գերի ընկած զինվորին վերադարձնի ու, անհրաժեշտության դեպքում, դատարանի առաջ պատասխան տալու կանգնեցնի՝ եթե ղալաթ ա արել։
Իսրայելի օրինակը բերելիս` ճիշտ բերեք էդ օրինակը։
Հ.Գ. Իսկ ահաբեկիչների հետ չբանակցելու ռազմավարությունն ու ինքնաթիռ խփելը իսրայելական չի՝ ամերիկյան ա։
Սա զուտ՝ ի գիտություն»: