Ուժգին պայթյուն՝ Իրաքում. կան զոհեր և վիրավորներ
Իրաքի հարավ-արևելքում գտնվող Բասրա քաղաքում պայթյունի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել, հայտնում է Al Arabiua-ն։
Նախնական տվյալներով՝ տեղի հիվանդանոցներից մեկի մոտ ականապատ մեքենա է պայթեցվել։ Պայթյունից հետո հրդեհվել է մի քանի ավտոմեքենա։
Միջադեպի մանրամասները ճշտվում են։