Ցույցեր՝ Իրանում. Սպահան քաղաքում 130 ցուցարար է բերման ենթարկվել
Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Սպահան քաղաքում 130 ցուցարար է բերման ենթարկվել, որոնք իշխանություններից պահանջում էին վերացնել երաշտի հետեւանքները։
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Իրանի խոշորագույն քաղաքներից մեկի բնակիչներն ուշադրություն են հրավիրել Սպահանով հոսող Զայանդե գետի չորացման վրա։
Ինչպես հայտարարել է երկրի դատական իշխանության մամուլի քարտուղար Զաբիուլլա Խոդայանը, ջրի սակավության խնդրի լուծում պահանջող քաղաքաբնակները, փաստորեն, գործիք են դարձել սադրիչների ձեռքում։
«Ակցիայի մասնակիցները պատճառել են գույքային վնաս, թույլ չեն տվել ճիշտ պահանջներ ներկայացնել։ Բերման է ենթարկվել 130 մարդ։ Բոլորը, բացառությամբ նրանց, ովքեր կրակ են բացել և վնասել հասարակական անվտանգությունը, գրավի դիմաց ազատ են արձակվել»,- ասել է նա։