Պոպուլիզմի մեջ ինձ մեղադրելուց առաջ եկեք միասին գնանք հիվանդանոցներ ու մի ստեք... Թագուհի Թովմասյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)
Լավ է, որ Առողջապահության նախկին նախարարը չի մոռանում իր երբեմնի ղեկավարած ոլորտի մասին որոշակի բաներ խոսելու, բայց պոպուլիզմի մասին խոսելուց առաջ, եկեք միասին գնանք հիվանդանոցներ ու տեսնեք, թե ինչ է կատարվում։ Այս մասին ԱԺ֊ում «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագծի քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Թագուհի Թովմասյանը` դիմելով Առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր` Արսեն Թորոսյանին:
«Դուք այստեղ խոսում եք բաներից, որոնք չունեն ոչ մի փաստական հիմնավորում և իրականությունից կտրված են։ Ես պարզ ճշմարտություն եմ ասում` զինծառայողը, մինչև ծառայության անցնելն ունի արտահերթ բուժման հնարավորություն, իսկ ծառայության անցնելուց հետո` չունի»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ծառայության անցած զինվորականը և նրա ընտանիքը ունեն պետպատվերի շրջանակում բուժսպասարկում ստանալու հնարավորություն, բայց ոչ արտանություն։
Նա նկատեց, որ, օրինակ, Սյունիքից Երևան եկած զինվորականին զննում և բուժում են` սովորական շարքային քաղաքացու նման։
«Ու մի ստեք»,- եզրափակեց Թագուհի Թովմասյանը։