«Յուվենտուսը» կփորձի գնել Էդինսոն Կավանիին
«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանիին, հայտնում է Tuttosport-ը։
Թուրինյան ակումբը գլխավոր նպատակ է դարձրել գնելու «Ֆիորենտինայի» աստղ Դուշան Վլախովիչին, սակայն թիմը փնտրում է նաև այլընտրանքային տարբերակներ։ Ակումբը դիտարկում է Կավանիին, ում պայմանագիրը «Օլդ Թրաֆորդում» ավարտվում է մրցաշրջանի վերջում։
Ակումբը դիտարկում է նաև «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդիի տարբերակը։