«Բարսելոնա»-ն Դեմբելեից պահանջում է մինչև տարեվերջ երկարաձգել պայմանագիրը
«Բարսելոնա»-ն Ուսման Դեմբելեին հայտնել է, որ նա պետք է մինչև դեկտեմբերի 31-ը համաձայնության գա նոր պայմանագրի շուրջ, պնդում է Sport-ը։
Ֆրանսիացի վինգերը իր գլխավոր առաջնահերթությունը դարձրեց «Կամպ Նոուում» մնալը, սակայն նրա գործակալը անտեսում էր ակումբի վերջին առաջարկները՝ նպատակ ունենալով թույլ տալ Դեմբելեին հունվարին բանակցություններ սկսել այլ ակումբների հետ:
Բայց «Բարսան» հասկացրել է, որ նրանք պետք է պատասխան ստանան իրենց վերջին առաջարկի դիմաց մինչև տարեվերջ, հակառակ դեպքում ակումբը կարող է ենթադրել,որ Դեմբելեն ցանկանում է ամռանը լքել ակումբը։