Զելենսկին և Բլինկենը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցրել են դիրքորոշումները Բայդենի և Պուտինի զրույցից առաջ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցրել են դիրքորոշումները ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի զրույցից առաջ։
«Մենք Էնթոնի Բլինքենի հետ համաձայնեցրել ենք դիրքորոշումները նախագահներ Բայդենի և Պուտինի զրույցից առաջ։ Մենք պայմանավորվեցինք շարունակել գործել համատեղ և համակարգված»,- գրել է Զելենսկին Twitter-ում։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահը երախտագիտություն է հայտնել Վաշինգտոնին՝ Ուկրաինայի «ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար»,- հավելել է Զելենսկին։