ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Պարոն Աբազյան, Նիկոլներն ու Ճտերը վաղ թե ուշ արևի լույսը ճաղերի հետևից են տեսնելու, գոնե Դուք ուսադիրները պատվով պահեք․ Արիանա Հովսեփյանը՝ ԱԱԾ պետին

NEWSPRESS.am լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Դիմում եմ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին ու կփորձեմ կարճ կապել։ 

Ս․թ․ նոյեմբերի 11-ին դիմել էի ՀՀ գլխավոր դատախազություն՝ հաղորդում տալով հանցագործության մասին։ Դիմումում, հղում անելով Վարդան Ղուկասյանի լայվին, գրել էի, որ Range Rover մակնիշի ավտոմեքենաս վնասվել է Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արթուր Զաքարյանի անմիջական ցուցումով։ 

Նաև պահանջում էի դադարեցնել Արթուր Զաքարյանի լիազորությունները՝ կապված նրա աշխատանքային գործունեության հետ, որպեսզի նա չխոչընդոտի քննությանը:

Նոյեմբերի 23-ին Գլխավոր դատախազությունից ստացել եմ հետևյալ պատասխանը․ 

«Հարգելի՛ տիկին Հովսեփյան, 

Ձեր կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ դրանում նշված հանգամանքները ստուգման առարկա դարձնելու նպատակով։ 

Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։ 

Գրությունը ստորագրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալը։ 

Այժմ հարցերս ԱԱԾ պետին․ Դուք որևէ ասելիք, գործ չունե՞ք անելու, երբ Ձեզ հայտնում են, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալը զբաղված է մարդկանց ահաբեկելով, խոսքի ազատությունը ճնշելով։ Դուք պաշտոնյա եք մի երկրում, որի ղեկավարությունը նույնիսկ պետության անվտանգությունն է դնում նժարի վրա՝ հակառակ նժարին թողնելով ժողովրդավարությունը։ Այսպիսի՞նն է Ձեր ու Ձեր ղեկավարության թվացյալ ժողովրդավարությունը։ Առնվազն ստուգելու պետք չունե՞ք այս հաղորդումը հանցագործության մասին։ Գլխավոր դատախազությունը հաճել է զբաղվել հաղորդումով, Դուք Ձեզ վե՞ր եք դասում գլխավոր դատախազությունից։ 

Շուրջ երկու շաբաթ անց ինձ որևէ մեկը չի զանգահարում, հարցաքննության չի հրավիրում, հասկանում եմ՝ զբաղված եք մարդկանց՝ պետության սահմաններն անառիկ պահող, հայրենիքը չզիջող նվիրյալներին կալանավորելով, բայց փորձեք գոնե ձեր՝ սպաների շարքերը փոքր-ինչ մաքուր պահել։ 

Եվ եթե առաջիկա օրերին Դուք և Ձեր ղեկավարած կառույցը շարունակեք անգործությամբ զբաղվել, այսինքն՝ հանցագործության բացահայտմամբ չզբաղվել, ապա ես կհասկանամ, որ Դուք շարքային հանցագործություն կոծկող եք, հանցակիցը շարքային Ճտերի։ Եվ կհասկանամ, որ Դուք անձամբ՝ պարոն Աբազյան, համաձայն եք խուլիգանություններին, որոնք ոմանք գործիք են դարձրել՝ ընդդիմադիրների ձայնը կտրելու համար։ 

Պարապ գործ է, չի ստացվելու։ Գոնե Ձեր անունը մաքրեք։ Նիկոլներն ու Ճտերը վաղ թե ուշ արևի լույսը ճաղերի հետևից են տեսնելու, գոնե Դուք ուսադիրները պատվով պահեք, եթե իհարկե, սեփական անձը հարգող սպա եք․․․ 

Հաջորդ անդրադարձս այսքան քաղաքակիրթ չի լինելու»։