Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում գումարվեց ՀՅԴ Հայ դատի խորհրդաժողովը

Սույն թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում գումարվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին մասնակցել են Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերի շուրջ 50 ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի մասնակիցները լսեցին զեկուցումներ՝

ա) ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի գերագույն մարմնի կողմից՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների արտաքին քաղաքականութեան մարտահրավերների, ՀՀ ներքաղա-քական իրավիճակի և 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ու այնուհետեւ ՀՅԴ Հայ դատի համակարգի աշխատանքների մասին,

բ) ոլորտային փորձագետների կողմից ներկայացված՝ Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին ու ներքին ճակատներում քայլերի ու զարգացումների վերաբերյալ, ինչպես նաեւ՝

գ) Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից (Արտաքին գործերի նախարար, Մարդու իրավունքների պաշտպան, Անվտանգության խորհուրդի քարտուղար)՝ համապատասխան ոլորտների վերաբերյալ։

Խորհրդաժողովի մասնակիցները Երեւանում այցելեցին Եռաբլուր, իսկ Ստեփանա-կերտում՝ Եղբայրական գերեզմանատուն-հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատու-ցեցին արցախյան բոլոր մարտերում և ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակին։ Նրանք ծաղկամատույցով հարգեցին նաեւ Արցախի Հանրապետու-թյան Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակը։
Խորհրդաժողովը քննության է առել Հայ դատի համաշխարհային ցանցի գործունեու-թյունը բոլոր ուղղություններով՝ սկսած 2020թ․ փետրվարին կայացած նախորդ խորհրդա-ժողովից։ Հայ ժողովրդի նկատմամբ նախորդ տարի սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիային և դրա հետևանքով ստեղծված նոր իրավիճակին համապատասխան՝ խորհրդաժողովը կատարեց անհրաժեշտ աշխատակարգային և մարտավարական ճշգրտումներ, հստակեցրեց գործողությունների ծրագիրը՝ միտված ավելի ընդար¬ձակելու Հայ դատի գործունեության շրջանակը և ճշգրտելու թիրախները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կարողականությունների զարգաց-մանը՝ ցանցային գործունեության արդյունավետության բարձրացման համա¬տեքստում։

Քննարկումների արդյունքում խորհրդաժողովն արձանագրեց

1. Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները քայլ անգամ չեն նահանջելու հայության շահերի պաշտպանության դիրքերից և հավելյալ թափով լծվելու են նոր նախաձեռնությունների կենսագործմանը, որոնք նպատակ են ունենալու նպաստել Հայաստանի անվտանգության, ժողովրդագրության բարելավմանը, տնտեսական զարգացման և ժողովրդավարական խնդիրների լուծմանը:

2. Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի ուժեղացումը պայմանավորված է արտաքին քաղաքականության հավասարակշռմամբ և բովանդակային հագեցվածությամբ։ Հայաստանը պետք է վստահելի գործընկեր հանդիսանա և քաղաքական որոշակի օրակարգ ունենա ինչպես ռազմավարական դաշնակցի, այնպես էլ ռազմավարական գործընկերների և առհասարակ բարեկամ պետությունների հետ:

3. Արցախյան հիմնախնդրի վերջնական ու համապարփակ լուծումը հնարավոր է միջազգային իրավունքով սահմանված կարգով՝ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման հնարավորության վերականգնման և ճանաչման, ինչպես նաև Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների դեօկուպացիայի պարագայում։ Արցախի Հանրապետությունը մինչեւ իր անկախության լիարժեք ճանաչումը պետք է ունենա միջազգայնորեն երաշխավորված անվտանգություն և Հայաստանի Հանրապետության հետ անխափան ցամաքային կապ։ Արցախի կարգավիճակի ճշտման համար պետք է վերաշխուժանան ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության միջնորդությամբ բանակցությունները:

4. Հայ դատի հանձնախմբերը, Վաշինգտոնում գրանցված «Հայկական իրավական կենտրոնի» հետ, շարունակելու են միջազգային դատական գործընթացներում հետապնդել հայ ռազմագերիների խնդիրը՝ Ադրբեջանի դեմ ներկայացնելով բազմաբնույթ դատական գործեր, որոնք վերաբերում են նաև մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններին:

5. Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները հետևողական աշխատանք են տանելու Արցախի, ներառյալ ներկայում ադրբեջանական բռնագրավման տակ գտնվող նրա հատվածներում, հայկական մշակութային ժառանգության և դրա հայկական պատկա-նելության պահպանման ուղղությամբ՝ աշխատելով խնդրով մտահոգ պետությունների, միջազգային մշակութային և կրոնական կազմակերպությունների հետ:

6. Շարունակվելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման հետապնդման գործընթացը։ Հայոց ցեղասպանության դատապարտումն ու հետևանքների հնարավորինս հաղթահարումը պետք է ամրապնդվի որպես միջազգային խնդիր՝ մարդկության նկատմամբ հետագա ցեղասպան գործողությունների կանխման համատեքստում:

7. Թուրքիայի ներկա պահվածքը և ագրեսիվ քաղաքական վարքը պետք է ուշադրության արժանանա ՄԱԿ-ի անվտանգության խորհդրի կողմից՝ իբրև գլոբալ սպառնալիք։ Թուրքիան, իր պանթուրքական անթաքույց նկրտումներով, վեր է ածվել միջազգային հարաբերությունները կազմաքանդող և իրեն հարակից գրեթե բոլոր տարածաշրջաններն ապակայունացնող գործոնի։ Արցախյան 44-օրյա պատերազմի հրահրմամբ, ապա դրանում ուղղակի ներգրավ¬մամբ՝ Թուրքիան, ըստ էության, իրեն դուրս է դրել միջազգային հարաբերությունների իրավակարգավորման տիրույթից:

8. Թուրքիայի ներկա սանձարձակ պահվածքը խթանող գործոններից մեկն էլ այդ պետության նախկին ու ներկա բռնությունների և ոճրագործությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության համար միջազգային պատասխանատվության չենթարկվելու հետևանք է:

9. Հայաստանի իշխանություններին շարունակելու ենք խստորեն հորդորել և զգուշացնել՝ Հայաստան-Թուրքիա քաղաքական երկխոսության պարագայում կասկածի չեն կարող ենթարկվել մեր հայրենիքի գերիշխանությունը, հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներն ու արժանապատվությունը.

10. Հայաստանի ներկա իշխանությունների քաղաքական վարքը, այդ թվում Թուրքիային և Հայաստան-Ադրբեջան սահմանին առնչվող տարերային հայտարարությունները, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրում անհստակությունը ոչ միայն հարվածում են հայոց պետականու-թյան անվտանգությանն ու ազգային-պետական շահերին, այլեւ խոչընդոտում են Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեությանը վերոհիշյալ ուղղություններով:

11. Քննարկելով Մերձավոր Արևելքի երկրներում ստեղծված տագնապալի կացությունը՝ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակելու են հատուկ ուշադրության տակ պահել Մերձավոր Արևելքի, հատկապես Սիրիայի և Լիբանանի հայահոծ համայնքների խնդիրներն ու ապահովել համապատասխան օժանդակություն միջազգային աղբյուրներից:

12. Անկախ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից՝ Հայ դատի հանձնախմբերն աշխատանքները վերաշխուժացնելու են նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու ուղղությամբ:

13. Շարունակելու ենք մղել հայ երիտասարդությանը որպեսզի հայրենիքի, թե սփյուռքի պարագայում մասնակցեն իրենց ապրած երկրների քաղաքական կյանքին:

14. Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակաբար արդիականացնելու են իրենց գործելաոճը և ընդարձակելու են սոցիալական ցանցերում իրենց գործուն ներկայու-թյունը՝ որդեգրելով ժամանակակից արդիական միջոցներ:

15. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը շարունակելու է հանրությանը իրազեկել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեության հիմնական ուղղությունների և հընթացս զարգացումների վերաբերյալ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
06.12․ 2021 թ.