ՊՆ N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր, ստուգվել են զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը
Դեկտեմբերի 6-ին N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:
Ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը, հենակետերում կատարված ինժեներական աշխատանքներն ու կահավորման պայմանները։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։