«Միլան»-ը ցանկանում է գնել Լուկա Յովիչին
Իտալական «Միլան»-ը ձմռանը կփորձի ուժեղացնել թիմի հարձակման գիծը։ Ինչպես նշում է Goal.com-ը, թիմը ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Լուկա Յովիչին։
Դեռևս նախորդ ամռանն էր միլանյան թիմը դիտարկում Յովիչի տարբերակը, սակայն տեղափոխությունը չստացվեց։
Ընդգծենք, որ հարձակվողը մադրիդյան թիմում գրեթե խաղաժամանակ չի ստանում։