Դատախազությունը դիմել է դատարան` Վլադիմիր Գասպարյանի գույքի բռնագանձման պահանջով
ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այս մասին տեղեկանում են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Սուսաննա Համլետի Գասպարյանի, Հեղուշ Բագրատի Գալստյանի, Անգելինա Վլադիմիրի Գասպարյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի, Անժելա Մնացականի Գասպարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը:
Ինչ գույքի մասին է խոսքը՝ չի հաղորդվում։