«Տոտենհեմ»-ը կփորձի ձեռք բերել Դեմբելեին
«Տոտենհեմ»-ը միացել է «Բարսելոնա»-ի վինգեր Ուսման Դեմբելեին ձեռք բերելու պայքարին, հայտնում է Mundo Deportivo-ն:
24-ամյա խաղացողին կապում են նաև «Մանչեսթեր Յունայթեդի» և «Նյուքասլի» հետ։ Դեմբելեի պայմանագիրը ավարտվում է մրցաշրջանի ավարտից հետո: Լոնդոնյան ակումբը հույս ունի, որ կկարողանա ֆրանսիացուն հրավիրել հենց իրենց ակումբ։
Հավելենք, որ ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները շարունակվում են։