«Էվերթոնը» ցանկանում է թիմ հրավիրել Ժոզե Մոուրինյոյին
Անգլիական «Էվերթոնը» արդեն հիմա դիտարկում է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսին։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ անգլիական ակումբը Բենիտեսին հեռացնելու դեպքում ցանկանում է կապ հաստատել Ժոզե Մոուրինյոի հետ, ով այս պահին մարզում է իտալական «Ռոման»։
Ընդգծենք, որ սա Մոուրինյոի առաջին մրցաշրջանն է, որ մարզում է հռոմեական ակումբը։