Պեսկովը մանրամասներ է հայտնել, թե ինչ են քննարկելու Պուտինն ու Բայդենը
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գագաթնաժողովը չի հեռարձակվի։ Հանդիպումից առաջին կադրերը կցուցադրվեն, հետո կապը կփակվի»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, որոնք գտնվում են անմխիթար վիճակում, ինչպես նաև կքննարկեն Ժնևի պայմանավորվածությունների կատարման հարցը։ Պեսկովը նաև ընդգծել է, որ հանդիպմանը կանդրադառնան Ուկրաինայի շուրջ լարվածությանը և ՆԱՏՕ-ի ուժերի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի սահմաններ։
«Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում հայտարարություններ անել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցությունները տեղի կունենան երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 7-ին, տեսաուղերձի ձևաչափով։