«Միլան»-ը կփորձի գնել Սամուել Ումտիտիին
Իտալական «Միլան»-ը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի գնել «Բարսելոնա»-ի պաշտպան Սամուել Ումտիտիին։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Սիմոն Կյաերի վնասվածքից հետո միլանյան ակումբը ցանկանում է նոր կենտրոնական պաշտպան բերել թիմ։
Կատալոնական ակումբը կլսի իտալական ակումբի ցանկացած առաջարկ, քանի որ ակումբը Ումտիտիին ցանկանում է վաճառել արդեն երկրորդ տարին անընդմեջ։