ԱՄՆ-ում կորոնավարակակիրների թիվը մոտենում է 50 միլիոնի
Դեկտեմբերի 6-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (COVID-19) հասել է 266 127 241-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 420 071։
Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 5,270,938 մարդ, ապաքինվել է 239,757,102 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (49,969,856), 2-րդ տեղում Հնդկաստանն է (34,641,561), 3-րդը՝ Բրազիլիան (22,143,091), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (10,464,389) և Ռուսաստանը (9,801,613):