Խնդրում եմ, եկեք կանգնեցնենք քաղաքակրթության այս փլուզումը. Ֆրանցիսկոս պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է հունական Լեսբոս կղզում գտնվող փախստականների ճամբարը, որպեսզի, նրա խոսքով, ոչնչացնի Եվրոպայի անտարբերությունն ու սեփական շահը, հաղորդում է Associated Press-ը:
«Խնդրում եմ, եկեք կանգնեցնենք քաղաքակրթության այս փլուզումը,- ասել է պապը:- Ես խնդրում եմ յուրաքանչյուր տղամարդու և կնոջ, բոլորիս, հաղթահարել վախի կաթվածը, անտարբերությունը, որը սպանում է, ցինիկ անտեսումը, որը անզգուշորեն դատապարտում է ծայրամասում գտնվողներին մահվան»,- ընդգծել է նա:
Ֆրանցիսկոսը կոչ է արել դադարեցնել իրականությունն անտեսելը և միգրանտների ճակատագրի պատասխանատվությունը ուրիշների վրա դնել: Նա դատապարտել է իրավիճակը Միջերկրական ծովում, երբ մարդիկ խեղդվում են մաքսանենգների նավակներում՝ փորձելով աֆրիկյան ափից լողալով հասնել եվրոպա:
Փախստականների ճամբարում Պապը զրուցել է Աֆղանստանից, Իրաքից և Կոնգոյից և այլ երկրներից եկած միգրանտների հետ: