Ուժգին երկրաշարժ է գրանցվել Վանում
Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Տուշպա շրջանում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման մարմնին:
Տեղեկատվության համաձայն՝ ցնցումներ են գրանցվել 7,62 կմ խորության վրա։
Ըստ Վանի քաղաքապետարանի ղեկավար Մեհմեդ Էմին Բիլմեզիի, նախնական տվյալներով զոհեր և ավերածություններ չկան։