Սասուն Միքայելյանի որդին հաղթել է Հրազդանի ընտրություններում՝ ստանալով 78 տոկոս ձայն
Հրազդանում այսօր կայացած ՏԻՄ ընտրություններում գործող քաղաքապետ Սեւակ Միքայելյանը (ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին-խմբ) հաղթել է:
Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում նշելով. «Հրազդան խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, խորին շնորհակալությունս եմ հայտնում վստահության համար։
Մշտապես ծառայելու եմ ձեզ…
Վստահեցնում եմ, Հրազդանը՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու է առաջատար համայնք։
Խոնարհվում եմ բոլորիդ առջև…
Ընտրության նախնական արդյունքներն են՝ 13377 քվե, 78%»: