Աբովյան բ/կ-ի ՔՊ-ական աշխատակիցը «սպառնում է», որ պարզելու են՝ ով է գնացել ընտրության, ով՝ ոչ
Աբովյանում ՔՊ-ականները տարբեր մեթոդներ են կիրառում՝ ընտրողներին դեպի իրենց թեկնածուն ուղղորդելու և իրենց ուժին ձայն տալու համար։ Այդ ամենը համակարգում է շրջակա միջավայրի նախարար, ծնունդով աբովյանցի Ռոմանոս Պետրոսյանը, ում Աբովյանում մինչև իշխանության գալը ոչ ոք չէր ճանաչում ու առանձնապես հարգանք ու հեղինակություն չուներ։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
Բայց մարզպետ, ապա նախարար դառնալուց հետո Ռոմանոսը խմբեր է ձևավորել ու ընտրական պրոցեսներում ակտիվ միջամտություն է ցուցաբերում՝ պետական շանտաժի միջոցով մարդկանց ստիպելով, որ ՔՊ-ին ձայն տան։
Օրինակ՝ Անահիտ Մկրտչյան անունով մի աղջնակ, որին Ռոմանոսն իր կապերն օգտագործելով գործի է տեղավորել Աբովյանի բժշկական կենտրոնում, «Վայբեր»-ում բացահայտ շանտաժի է դիմում՝ ընտրողներին պարտադրելով ձայն տալ իրենց թեկնածուին և ընտրել համար 4-ը, որը ՔՊ-ի համարն է։ Նա «Վայբեր»-ում խումբ է բացել, որտեղ աբովյանցիների է ընդգրկել, և նամակով նրանց նրբորեն սպառնում է, որ ով ՔՊ-ին ձայն չտա, հետո իրենցից թող ոչինչ չպահանջի, և որ իրենք հետո պարզելու են՝ ով է գնացել ընտրության, ով՝ ոչ։
Մեր ձեռքի տակ են հայտնվել նրա գրառումները, որտեղ նա նախ հիշեցնում է, որ այսօր Աբոյանում ՏԻՄ ընտրություններ են, ապա քաղաքավարի կերպով «սպառնում» ու շանտաժի ենթարկում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում