ՌԴ ավիացիան ավելի քան հազար ավիահարված է հասցրել ահաբեկիչների օբյեկտներին
Ռուս զինվորականները վերջին 5 օրերի ընթացքում Սիրիայում ավելի քան հազար ավիահարված է հասցրել ահաբեկիչների օբյեկտների ուղղությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Անցած 5 օրերի ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուսական ավիախմբի օդանավերը Հալեպի, Իդլիբի, Դեր Զորի, Համայի, Հոմսի նահանգներում գրոհայինների ավելի քան 1093 օբյեկտների ուղղությամբ 302 մարտական թռիչք են իրականացրել»,- ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ ոչնչացված օբյեկտների թվում է մարզական ճամբարը, որում նախապատրաստություն են անցել ԱՊՀ երկրների գրոհայինները: