Ինքնաձիգ, կապի միջոց, խաղաղություն... սյունեցի փոքրիկի նամակը` Ձմեռ Պապին (լուսանկար)
Newspress.am-ին է փոխանցվել Սյունիքի բնակիչ, դպրոցահասակ Նարեկ Հովսեփյանի նամակը` Ձմեռ Պապին։
Սյունեցի Նարեկ Հովսեփյանը դեռ հավատում է Ամանորյա հրաշքներին ու Ձմեռ Պապի գոյությանը։ Նա իր ցանկությունների նամակն է գրել Ձմեռ Պապին։
Որքան էլ տարօրինակ է Ձմեռ Պապին հավատացող երեխայի համար, նա խաղալիք ու շոր չի ուզել։
Նարեկը ցանկացել է 3 բան.
1. Ինքնաձիգ
2. Կապի միջոց
3. Խաղաղություն
