Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել, ինչի մասին նա հայտնել է կառավարության աշխատակազմում արտակարգ ճեպազրույցի ժամանակ` հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Ես այսօր լքում եմ այս պաշտոնը, սակայն մնում եմ մեր երկրի հավատարիմ զինվորը»,- ասել է Ղարիբաշվիլին:
Վարչապետի հրաժարականից հետո երկրի նախագահը պետք է խորհրդակցություն անցկացնի խորհրդարանական մեծամասնության հետ եւ 7-օրյա ժամկետից ոչ ուշ վարչապետի նոր թեկնածու առաջադրի: Այնուհետեւ նոր թեկնածուն պետք է նախարարների թեկնածուներ ընտրի եւ կազմի կառավարական ծրագիր: Դրանից հետո կսկսվի նոր կառավարությանը վստահության քվե հայտնելու ընթացակարգը: