Ավտովթար՝ Երևանում. «Հարսնաքար» ռեստորանի հարևանությամբ բախվել են Hyundai Sonata-ն ու 2 Opel-ները, կա վիրավոր. ՖՈՏՈ
Դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Hyundai Sonata և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։