Ինչպես են մարդկանց տարբեր համայնքներից Աբովյանում հավաքում ՔՊ-ի քարոզարշավին` օգտագործելով վարչական լծակները (տեսանյութեր)
Կոտայքի մարզպետը, Կոտայքի մարզի ՔՊ վարչության անդամները Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի «հրամանատարությամբ» լծվել են ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլի «անվրեպ» կազմակերպմանը։
Մասնավորապես, Newspress.am-ի տեղեկություններով, Աբովյանում ՔՊ֊ի քարոզարշավներին մասնակցում են քաղաքացիներ ոչ միայն քաղաքից, այլև հարևան համայնքներից։
Մեր տրամադրության տակ են հայտնվել տեսանյութեր, որտեղ քաղաքացիներն իրենք, հավանաբար միատարր, խոստովանում են, որ եկել են այլ քաղաքներից։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ականներն ահաբեկում են մարզի պետական կառույցների բոլոր աշխատակիցներին` սպառնալով նրանց մասնակցել քարոզարշավին` հոծ բազմություն ցույց տալու համար։
Իսկ այս մարդկանց տեղաշարժն էլ հենց ապահովում են վերոհիշյալ կառույցների պաշտոնատար անձիք։ Աբովյան քաղաքի բոլոր մուտքերի մոտ շքերթի նմանվող կուտակումներով, գազելներով ու նախարարության ենթակայության տակ գտնվող Պիկապ մեքենաներով, մարդկանց տեղափոխում են հավաքի վայր։
Մի խոսքով, օգտագործվում են վարչական ողջ ռեսուսներն ու լծակները։
Այլ կերպ ասած` ժողովրդավարություն խոստացող, իր երկրի քաղաքացիների համար ոսկե սարեր շուռ տվող և նախկիններից եկած արատավոր վարք ու բարքերը վերացնելու հույս տվող իշխանությունն այսօր շարժվում է նույն ձեռագրով։
Մյուս կողմից էլ թերևս գործող իշխանությունը հազիվ կարողանար մարդ յավաքել, եթե չդիմեր նման կեղծ ու ստոր քայլերի։
Հատկապես, երկրի դարպասները թշնամու առաջ բացելուց հետո, օրվա իշխանությունները կորցրել են իրենց նկատմամբ ունեցած ժողովրդի վստահությունը։