Դավիթ Յուրչենկոն վիրահատվել է Մադրիդում (ֆոտո)
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն վիրահատվել է Մադրիդում։
«Ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Մադրիդում ենթարկվել է ծնկի վիրահատության, որն ունեցել է բարեհաջող ընթացք:
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր դարպասապահին»,- ասված է ՀՖՖ ֆեյսբուքյան էջում:
