Աշոտ Երկաթի կալանավորմամբ, իշխանությունները ոչնչացնում են ազատամարտն ու ժողովրդի էն զանգվածը, որը զենքը ձեռքին պատրաստ է կանգնել ու թույլ չտալ, որ Սյունիքը հանձնվի. Չոբանյան (տեսանյութ)
Եթե ուզում եք հասկանալ, թե ով է Աշոտ երկաթը՝ Աշոտ Մինասյանը, ես մեկ երկու բառով կասեմ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը, ով անդրադարձ կատարեց Արցախյան գոյամարտերի ու մասնվորապես 2020-ի 44-օրյա պատերազմի դեպքերին։
Նա պատմեց, թե ինչպես էր Աշոտ Մինասյանի որդին, հորից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, 30 օր անընդմեջ մարտնչել։
«Էդ տղերքը նույնիսկ մի փոքր աչք փակել-քնելու -ամանակ էլ չեն ունեցել։ Ամեն օր հարձակում է եղել էդ տեղանքի վրա»,-պատերազմական փոքրիկ դրվագ ներկայացնելով՝ ասաց Տիգրան Չոբանյանը։
Ըստ նրա, Աշոտ Երկաթի կալանավորումը իշխանության վախերի դրսևորումն է և ժողովրդի մեջ վախ առաջացնելու դրսևորումը։
«Սա խոսում է այն մասին, որ իշխանությունները ոչնչացնում են ազատամարտը, ոչնչացնում են ժողովրդի էն զանգվածը, որը զենքը ձեռքին պատրաստ է կանգնել ու թույլ չտալ, որ Սյունիքը հանձնվի»,-ասաց Չոբանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում