Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցմանը 96,4 մլն դրամ հատկացում Երևանի ավագանու կողմից` առանց հանրային քննարկման. ՀՅԴ Երևանի ՔԿ հայտարարությունը

Հարցը ուղղում ենք Երեւանի Ավագանիում «ընդդիմադիր»ներին․–96,4 միլիոն ՀՀ դրամը ավելի արդունավետ ծախսելու ոչ մի առաջարկ չունեի՞ք. Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցմանը 96,4 միլիոն դրամ հատկացնելու մասին Երևանի ավագանու որոշման կապակցությամբ ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել:

«Երեւանի Ավագանու կողմից 96,4 միլիոն դրամ հուշարձանի կառուցման հատկացնելու որոշման մասին

2020 թվականի սեպտեմբերի 8-ի Երևան քաղաքի ավագանու N 268-Ա որոշմամբ կտեղադրվի 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան:

2021 թվականի նոյեմբերի 30-ի Երևանի ավագանու որոշմամբ 96,4 միլիոն դրամ կհատկացվի այս հուշարձանի կառուցման ու տեղադրման համար:

Որոշումն ընդունվեց 42 կողմ և 1 ձեռնպահ ձայներով և հարցի քննարկման ժամանակ չհնչեցին ոչ հարցեր, ոչ առաջարկություններ և ոչ առարկություններ՝ քննարկում չկար:

Ամենայն հարգանքով զոհերի հարազատների վշտի և կորուստի հանդեպ, հուշարձաններն իրենց մեջ կրում են որոշակի գաղափարաբանական և դաստիարակչական խորհուրդ՝ ուղերձ են հղում հասարակությանը և դաստիարակում սերունդներին:

Անկասկած 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները մեր նորօրյա պատմության մաս են և ցավ են մեզ համար և անկախ քաղաքական տեսակետներից, 2020 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման մասին ոչ մի արտահայտություն չարեցինք։

Սակայն մի քանի օր առաջ Երևանի ավագանու եւ քաղաքապետի կողմից կայացված որոշումը 96,4 միլիոն ՀՀ դրամ հատկացնելու այդ հուշարձանի կառուցմանը այն պայմաններում, երբ առաջին որոշումից անցել է մեկ դաժան տարի, ունեցել ենք պատերազմ, ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, հաշմանդամներ, պատերազմի արդյունքում տեղահանված ու կարիքավոր ընտանիքներ, երբ մայրաքաղաքը չի հավերժացրել 44-օրյա պատերազմի ընթացքին հայրենիքի սահմանների պաշտպանության համար թշնամու գնդակով զոհված զինվորի և կամավորի հիշատակը, երբ նույն ինքն Երևանում ունենք լրջագույն խնդիրներ՝ սկսած կիսաքանդ պոլիկլինիկաներից, դպրոցներից, մանկապարտեզներից, քաղաքային ենթակառույցներից և բազմաթիվ այլ խնդիրներ – պարզապես անբարոյականություն է։

Թեեվ եզրափակիչ մեր հարցը պետք էր ուղղել Երեւանի Ավագանու մեծամասնությունը կազմող «Իմ քայլը» խմբակցության ու ազգը սևերի և սպիտակների բաժանող քաղաքապետին, սակայն հասկանալով, որ դա անշնորհակալ գործ է, հարցը ուղղում ենք Երեւանի Ավագանիում «ընդդիմադիր»ներին․–96,4 միլիոն ՀՀ դրամը ավելի արդունավետ ծախսելու ոչ մի առաջարկ չունեի՞ք։

Մեկնաբանությունները թողում ենք Ձեզ, սիրելի երևանցիներ...»

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտե
3 դեկտեմբեր, 2021թ․