«Արսենալը» ևս միացավ Վլախովիչի համար պայքարին
«Արսենալը» «Յուվենտուսին» լուրջ մրցակցություն է ներկայացնում «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլախովիչի տրանսֆերի հարցում, հայտնում է Tuttosport-ը։
«Զինագործները» պատրաստ են ամեն ինչ անել,որպեսզի սերբ ֆուտբոլիստը հայտնվի հենց իրենց թիմի կազմում։
Ընդգծենք, որ եվրոպական գրեթե բոլոր թոփ ակումբներն արդեն իսկ հայտ են ներկայացրել, որ ցանկանում են գնել Վլախովիչին։ Ֆուտբոլիստն Իտալիայի առաջնությունում շարունակում է գոլեր հեղինակել և բոլորին զարմացնել իր ցուցանիշով։