Էդինսոն Կավանին ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»
Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին ցանկանում է տեղափոխվել «Կամպ Նոու»։
Նա ազատ գործակալ կդառնա 2022 թվականի ամռանը, և, ըստ The Times-ի, ուրուգվայցի հարձակվողը կարող է հայտնվել կատալոնական ակումբում։
Մինչ այդ քննարկվում էր, որ Կավանին կարող է հունվարին համալրել իսպանական գրանդի շարքերը, սակայն ամենայն հավանականությամբ նա կավարտի մրցաշրջանն Անգլիայում և ամռանը ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Բարսելոնա»։