Ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է գլխավորել Ռոբերտո Մանչինին
«Մանչեսթեր Սիթի»-ի նախկին գլխավոր մարզիչՌոբերտո Մանչինին կարող է գլխավոր մարզիչ դառնալ «Օլդ Թրաֆորդում»՝ հաջորդ ամռանը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Ռալֆ Ռանգնիկը նոր է նշանակվել «կարմիր սատանաների» ժամանակավոր ղեկավարի պաշտոնում, բայց նրանք կփորձեն մրցաշրջանի ավարտից հետո նշանակել Օլե Գունար Սուլշերի մշտական իրավահաջորդին:
Մանչինին այժմ գլխավորում է Իտալիայի հավաքականը, սակայն մանչեսթերյան ակումբում վստահ են, որ անգլիական ֆուտբոլին ծանոթ Մանչինին իրենց թիմը կարող է տանել ճիշտ ուղիով։