Ժամանակ չկա տոնելու. Ռոնալդուի գրառումը՝ հաղթանակից հետո (ֆոտո)
Մեր մտքերն արդեն հաջորդ խաղի վրա են, ժամանակ չկա տոնելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Արսենալ»-ի դեմ նկատմամբ տարած հաղթանակից հետո:
«Այսօրվա հաղթանակը շատ կարևոր էր հունի մեջ մտնելու համար, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու մինչև մեր նպատակակետին հասնելը... Շնորհավորում եմ իմ բոլոր թիմակիցներին, լավ տրամադրություն այս երեկո: Եվ հատուկ շնորհակալություն մեր երկրպագուներին, մենք առանց ձեզ չէինք կարող անել դա»,- գրել է Ռոնալդուն: