Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Եթե չլիներ 44-օրյա պատերազմը, Միրզոյանն ու Բլինքենը չէին հանդիպի. Սուրեն Սարգսյան

Ինչու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ասեմ միանգամից։ Հանդիպումը կրում էր «տարածաշրջանային» բնույթ։ Այսինքն՝ քննարկման հիմնական թեման ԼՂ հակամարտությունն ու 44 օրյա պատերազմից հետո ձևավորված իրողություններն էին, այլ ոչ թե երկկողմ օրակարգերը։ Երկկողմ օրակարգեր առանձնապես չկան (Ադրբեջանի մոտ մի քիչ շատ, մեզ մոտ ավելի քիչ)։ Փաստ է, որ եթե չլիներ 44-օրյա պատերազմը, ոչ Պոմպեոն ու Մնացականյանն էին հանդիպելու, ոչ էլ Միրզոյանն ու Բլինքենը, քանի որ առանձնապես քննարկելու բան չկա։

Ի՞նչ քաղաքականություն է վարում ԱՄՆ-ն հետպատերազմական Հարավային Կովկասում։

1. Նախ, ԱՄՆ-ն չի կարող անմասն մնալ Հարավային Կովկասից՝ որպես գլոբալ գերտերություն։

2. Ընդ որում, խոսքը գնում է ոչ միայն կոմունիկացիաների բացման, այլ նաև Մինսկի Խմբի գործունեության մասին։ Նաև դրա համար է, որ ԱՄՆ-ն հայտարարում է, որ ԼՂ հակամարտությունը դեռևս չի կարգավորվել և կողմերը չունեն վերջնական լուծում։ Սա նշանակում է, որ պետք է լինեն բանակցություններ նաև ԱՄՆ ներգրավվածությամբ։

3. ԱՄՆ-ն վերջին տարվա ընթացքում որոշակիորեն դուրս էր մնացել բանակցային գործընթացից՝ տեղը զիջելով ՌԴ-ին։

4. 3+3 ձևաչափի ձևավորումը նույնպես կնշանակեր ԱՄՆ-ին դուրս թողնել տարածաշրջանային գործընթացներից՝ գոնե ուղղակի ազդեցության տեսանկյունից։ Կարծում եմ Վրաստանը հրաժարվում է այս ձևաչափին մասնակցել՝ ԱՄՆ գործոնը հաշվի առնելով։

5. ԱՄՆ-ն ցանկանում է շարունակել ազդեցիկ գործոն լինել Իրանի հարևանությամբ և Ռուսաստանի ուժեղ ազդեցության տակ գտնվող տարածաշրջանում։

Փաստ է, որ եռակողմ համաձայնությունները պետք է լեգիտիմացվեն նաև Արևմուտքի կողմից։ ԱՄՆ-ն (արդեն երեկ) և ԵՄ-ն (մի քանի օրից Բրյուսելում) կդնեն այդ գործընթացի սկիզբը։ Դա Ռուսաստանին էլ է անհրաժեշտ, քանի որ նախ դա կնշանակի պատասխանատվության կիսում, ինչպես նաև կասկածի տակ այլևս երբեք չի դրվի հայտարարությունների լեգիտիմությունը Արևմուտքի կողմից:

6. Իրան-ԱՄՆ բանակցությունները դեռևս լուրջ արդյունք չեն տվել և ԱՄՆ-ն պետք է տարածաշրջանում առավել ամրապնդվելու քաղաքականություն վարի, Իրանին ինչ որ ձևով զսպելու կամ ճնշելու համար։

Իսկ շատ գլոբալ տեսանկյունից ԱՄՆ քաղաքականությունը «ստրատեգիական սպասման» և «հարմար դիրքավորման» բնույթ ունի Հարավային Կովկասի և դրա հարևան երկրների մասով»: