«Յուվենտուս»-ը ցանկանում է գնել Ալեքսանդր Միտրովիչին
«Յուվենտուս»-ն ակնկալում է ավարտին հասցնել «Ֆուլհեմ»-ի հարձակվող Ալեքսանդր Միտրովիչի ձեռքբերման հավանական գործարքը, հայտնում է Tuttosport-ը:
Իտալական գրանդը կարող է գնել 27-ամյա խաղացողին հունվարին, քանի որ թիմը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Միտրովիչը «Ֆուլհեմ»-ի կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ: