Հայաստանն առաջիններից մեկն է, որ արձագանքեց «Սու 24»-ի կործանմանը. Շոյգու
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռուսական «Սու 24»-ի վրա Թուրքիայի հարձակումը «գրեթե դավաճանություն» է որակել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախարարը ՀՀ Պն ղեկավար Սեյրան Օհանյանին շնորհակալություն է հայտնել աջակցության ու ցավակցության համար ու նշել, որ Հայաստանն առաջին երկրներից է, ով արձագանքել է կատարվածին:
«Մեզ համար այդ արարքն իրոք գրեթե դավաճանություն էր, ես այդպես կասեի: Քանի որ մենք բոլորովին չէինք ակնկալում նման գործողություններ նրանցից, ովքեր ամբողջ աշխարհին հայտարարում են, որ մասնակցում են ԻՊ-ի ու Սիրիայի տարածքում գործող մյուս ահաբեկչական կազմակերպությունների դեմ հակաահաբեկչական գործողությանը»,- ասել է նա Հայաստանի իր գործընկեր Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ: