Իրանը միջուկային զենք չի ունենա. «Մոսադ»
Իրանը միջուկային զենք չի ունենա ո՛չ առաջիկա տարիներին, ոչ էլ երբեք: Սա երաշխավորում եմ ձեզ, սա երաշխավորում է Մոսադը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի հետախուզական ծառայության ղեկավար Դեյվիդ Բարնեան կազմակերպության աշխատակիցների պարգեւատրման արարողության ժամանակ, փոխանցում է «Details»-ը։
Բարնեան միջուկային գործարքն անընդունելի է անվանել և հույս հայտնել, որ այն չի կնքվի։
Մոսադի ղեկավարը նշել է, որ արդյունաբերական կարիքների համար ուրանը մինչև 60 տոկոս հարստացնելու անհրաժեշտություն չկա, ինչպես նաև ակտիվ երեք տեղամասերի կարիք չկա, միայն եթե կա միջուկային զենք ստեղծելու մտադրություն։
«Իրանը ձգտում է հեգեմոնիայի տարածաշրջանում, իրականացնում է ահաբեկչական գործողություններ, որոնց մենք դեմ ենք Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ մասերում։ Հետևաբար, մենք հետևում ենք Իրանին, մնում ենք զգոն և պաշտպանության գերատեսչության մեր գործընկերների հետ կանենք հնարավոր ամեն ինչ Իսրայելի համար վտանգը կանխելու համար»,- հավելել է Բարնեան։