Լեհաստանը, Ուկրաինան և Լիտվան համատեղ դատապարտել են Ռուսաստանին
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակոնֆերանս են անցկացրել, որտեղ քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը և դատապարտել «բելառուսական ռեժիմի և Մոսկվայի հիբրիդային հարձակումները»։ Այս մասին հայտնում է Коммерсант-ը։
Հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել։ Փաստաթուղթը կոչ է անում միջազգային հանրությանը «ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի դեմ շարունակվող ագրեսիայի հետ»։ Նաև Լիտվան, Լեհաստանը և Ուկրաինան կոչ են արել Մոսկվային դեէսկալացիայի ենթարկել «զորքերը Ուկրաինայի սահմաններից և ժամանակավոր օկուպացված տարածքներից դուրս բերելով»։
Բացի այդ, երեք երկրների նախագահները քննարկել են միգրացիոն ճգնաժամը, որի համար նրանք մեղադրել են Բելառուսին, և մտահոգություն են հայտնել ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծի վերաբերյալ և պայմանավորվել «գործել միասին՝ դիմակայելու Ռուսաստանի կողմից եվրոպական գազի շուկայի մենաշնորհին»։