Պատերազմից 1 տարի անց Եռաբլուրը շարունակում է ընդլայնվել, իսկ իշխանությունը զբաղված է կլոունադայով. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
44-օրյա պատերազմից 1 տարուց ավել է անցել է, բայց Եռաբլուրը շարունակում է ընդլայնվել՝ հոգեհանգստի, հուղարկավորման արարողությունները չեն դադարում։
Պատերազմի ավարտից հետո, հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց, դեռ մարդիկ են տասնյակներով գերեվարվում։ Պատերազմից մեկ տարի անց Հայաստանը շարունակում է տարածքներ կորցնել, սահմանագծին մարդիկ են զոհվում։ Ու այս ֆոնին իշխանությունը զբաղված է կլոունադայով, սանձարձակությամբ, ռեպրեսիաներով, «բեզպրեդելով» ու մարդկային բանականության մեջ չտեղավորվող գործունեությամբ։