Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել էԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամԵրևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվորԱրցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է գերզանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Հակոբ ԲադալյանԱՄՆ-ն Իրանին հարվածներ է հասցնում. Դոնալդ Թրամփ
Հասարակություն

Լեգենդար հրամանատարին կալանքի տակ պահելը հանցագործություն է․ մտավորականները երաշխավորում են Աշոտ Մինասյանի ազատության համար (տեսանյութ)

ՀՀ դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած «Ձայն հայրենեաց» նախաձեռնությունը և մշակույթի գործիչները նամակ հանձնեցին դատախազությանը։

Նրանք պահանջում են ազատ արձակել Արցախյան երեք պատերազմների մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին:

Ընթերցելով դատախազին ուղղված նամակը, մշակութային գործիչ Սամվել Հարոյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ այս պահին դիմումի տակ ստորագրել է 22 մտավորական, սակայն վստահություն հայտնեց, որ ակցիայի մասին տեղեկանալով, ստագրողների թիվը կանցնի 100-ից։

«Դատախազությունը մտավախություն ունի, թե Աշոտ Մինասյանը կարող է թաքնվել կամ խոչընդոտել հետաքննող մարմին։ Մենք դիմում ենք դատախազաությանը և երաշխավորում, որ Աշոտ Մինասյանը, լինելով ազատության մեջ, բոլորովին չի խոչընդոտի նախաքննող մարմնին իր գործողություններով, ինչպես որ չի խոչընդոտել մինչև այժմ»,-ասաց հարոյանն ու նկատեց, որ բոլոր հավաքվածները երաշխավորում են անձամբ կրել պատասխանատվություն, եթե Աշոտ Մինասյանը թաքնվի կամ խոչընդոտի։

Նա վստահեցնում է, որ լեգենդար հրամանատարին կալանքի տակ պահելը ուղղակի հանցագործություն է։

Հիշեցնենք, որ դատախազը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պնդելով, թե Մինասյանն ապօրինի ձեռք է բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր, դրանք տեղափոխել եւ պահել իրեն պատկանող շինությունում՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռեւս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ։ Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկած, իսկ ահա Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման եւ իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է դատախազության բողոքը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Առաջին ատյանի դատարանը վերջերս քննել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը եւ կրկին մերժել։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Մինասյանին, ինչն այսօր բավարարվել է։